Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վազգեն Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

Վազգեն Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
22.02.2021 | 21:44

Գործ է, հարուցել են, ինչ է եղել, առաջին անգամ չէ՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների հիման վրա գործ հարուցելուն։


«Բնական է, որ այս իշխանությունը նման բան պետք է անի»,–ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, ապա թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, Վազգեն Մանուկյանն ասաց․«Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնալ, բայց չի կարողանա, չի համարձակվի»։

Դիտվել է՝ 24312

Մեկնաբանություններ