ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Սպասում եք պետականության դեյուրե ոչնչացմա՞ն

Սպասում եք պետականության դեյուրե ոչնչացմա՞ն
09.04.2022 | 11:41

Նշեք ցանկացած ռանգի գոնե մեկ ադրբեջանցի պաշտոնյայի (ցանկացած), ով վերջին 20 տարվա մեջ երբևէ ասել է, որ Ադրբեջանի վերահկողության տակ հայկական տարածքներ կան: Գրպանային ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից լուր կա՞ (էն, որ ամիսը մեկ լուրջ դեմքերով հավաքվում, նկարվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ և իրենց հավատացնում, որ կարևոր են):

Լուռ են կարծես նաև այն էքսպերտները, լրագրողները (բարձր վարձատրվող), որոնք դեռ պնդում են, թե այս իշխանության պայմաններում Հայաստանը կարող է ինչ-որ ձեռքբերումներ ունենալ բանակցություններում և առհասարակ: Սպասում եք պետականության դեյուրե ոչնչացմա՞ն:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 14890

Մեկնաբանություններ