Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից. Տիգրան Աբրահամյան
13.08.2022 | 09:42

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվեն զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։


Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։


Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից։

Դիտվել է՝ 10785

Մեկնաբանություններ