Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.04.2023 | 00:00

Սուրբ Հոգով լցված աղոթքն առինքնող ուղղեք առ Աստված,

Եվ անձերը ձեր հենց սուրբ հավատքի վրա կառուցեք,

Հիսուսի սիրով դուք մխիթարվեք, ձեր անձը մեղքից դուք կարոտ պահեք,

Սուրբ Հոգով լցված աղոթքն առինքնող ուղղեք առ Աստված:

Հոբ Երանելու ծով համբերությամբ ողորմությանը սիրով սպասեք՝ Քրիստոս ընծայած,

Պարգևը Նրա կյանքն է հավիտյան, ստանալու համար՝ նախ ողորմացեք,

Սուրբ Հոգով լցված աղոթքն առինքնող ուղղեք առ Աստված,

Եվ անձերը ձեր հենց սուրբ հավատքի վրա կառուցեք:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4214

Մեկնաբանություններ