ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը խառնեց Նիկոլի պլանները

Մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը խառնեց Նիկոլի պլանները
13.04.2023 | 21:52

Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված: Նիկոլը երեկ փորձել է արդարացնել դրանց` ասելով, իբր երկու թուրքերը ճնշումներից ու նվաստացումներից փախուստի եղանակով լքել են Նախիջևանի իրենց դիրքերը և անցել են ՀՀ սահմանը:

«Դիրքը լքող թուրքը», որին ուժայինները երկու օրից ավելի չէին կարողանում հայտնաբերել, պարզվում է, որ կասկածվում է նաև Կապանում սպանություն գործելու մեջ: Կարծում եմ հետաքննությունը կպարզի, որ սրանք ոչ թե համածառայակիցների ճնշումներից փախած ու զորամասը լքած հալածյալներ են (ըստ Նիկոլի 12.04.23թ. ԱԺ ում արված հայտարարության), այլ շեհիդ-դիվերսանտներ են, որոնց բուն նպատակն ու խնդիրները բոլորովին այլ են:

Պարզ է, որ Նիկոլը երեկ մտածում էր թուրքերին հասցեատիրոջը վերադարձնելու մասին: Այդ պատճառով էլ նախապես տեղեկատվական այնպիսի դաշտ էր ստեղծում, իբրև խեղճերը փախել են Ադրբեջանից, ու հետ վերադարձնելն ամենամեծ պատիժը կլինի նրանց համար: Սակայն մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը, ենթադրում եմ, որ խառնեց Նիկոլի պլանները: Հիմա նա չի կարողանալու վերադարձնել, ու պետք է երկուսի նկատմամբ էլ քրեական վարույթ սկսվի` ծանրագույն մեղադրանքներով:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ