Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.05.2023 | 00:01

Դանիելի այգում հոգնաբեկ նստած,

Ձեռներս մոմե աղոթք եմ դարձնում
Դեպ երկինք ուղղված,
ՈՒ այդ աղոթքով, Տեր իմ, ես կրկին`
Լուռ դուրս եմ գալիս հրե շրջանից,
Անվերջ մռնչող առյուծի գուբից,
ՈՒ ներձուլվում եմ Դանիելի այգում
Պահված շնորհին`
Մոմե ձեռներս մեկընդմիշտ կորցրած,
Հալոցքի ցավը սրտում անթեղած:

Դիտվել է՝ 4559

Մեկնաբանություններ