Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Զգու՜յշ, կործանարար է

Զգու՜յշ, կործանարար է
17.05.2023 | 07:46

Իտալիայի մաքսավորների կողմից բացահայտված Հայաստան առաքվող 2,7 տոննա կոկաին, շուրջ 900 մլն դոլար արժեքով։

Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։

Գուցե դեռ ուշ չէ՞ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6011

Մեկնաբանություններ