Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանի բանակի իրական պատկերը

Ադրբեջանի բանակի իրական պատկերը
31.07.2023 | 12:44

Ադրբեջանի բանակում փախուստի դեպքերն ու ինքնասպանությունները հասել են ռեկորդային քանակի։ Պատճառը Արցախի գրավյալ տարածքներում զորքի ամենաթողությունն է։

Հուլիսի 26-ին Մատաղիսում ադրբեջանցի 4 զինվոր ու սպան նվաստացրել, բռնաբարել ու ծեծել են շարքային Անար Մամեդովին, ով ժամեր անց սպանել է բոլոր 5 ծառայակիցներին և ինքնասպան եղել։

Օրերս ադրբեջանցի զինվորների միջև բախում ու զանգվածային դասալքություն եղել է նաև Բերձորում։ Առնվազն 30 զինվոր փախել է և մոլորվել Քարեգահի կողմերում։ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը դեռ շարունակում է նրանց որոնումները։

Սա և բազմաթիվ այսպիսի դեպքերը Ադրբեջանի բանակի իրական պատկերն են, և մենք պիտի լավ իմանանք մեր վաղվա անելիքը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ