Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արայիկը առաջիններից մեկն էր, որ շտապեց Երևան` շնորհավորելու ընտրություններում Նիկոլի հաղթանակը

 Արայիկը առաջիններից մեկն էր, որ շտապեց Երևան` շնորհավորելու ընտրություններում Նիկոլի հաղթանակը
03.08.2023 | 18:12

Արցախի այսօրվա վիճակը Նիկոլի ու Արայիկի համաձայնեցված ու ներդաշնակ գործունեության արդյունքն է։ էս ամենը չէր լինի, եթե էդ ներդաշնակությունը չլիներ։ Ու երբ Ալիևը նշում է, թե առանց ռուս խաղաղապահների Արցախի հետ շփումն ավելի արդյունավետ կլինի, անուղղակի խոսում է հենց այդ ներդաշնակության մասին, այն մասին, որ չլիներ այդ ներդաշնակությունը, վիճակն էլ գուցե այլ լիներ։ Էնպես որ, Արցախի ժողովուրդը, ով Արայիկի «թելն է թելում», նույնիսկ զավեշտալի է, երբ բողոքում է Նիկոլից։

Արայիկը առաջիններից մեկն էր, որ շտապեց Երևան` շնորհավորելու ընտրություններում Նիկոլի հաղթանակը, ով նախընտրական շրջանում անթաքույց հայտարարում էր, թե Հայաստանի սահմանը վերջանում է Սյունիքի մարզի Տեղ գյուղում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ