Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էլիտա էլ կա, էլիտա էլ

Էլիտա էլ կա, էլիտա էլ
13.08.2023 | 09:24

Պատկերացնենք մի երեխա, որին բոլորն ասում են՝ դու վատն ես, վատն ես, վատն ես, անտանելի ես, անտանելի ես, անտանելի ես։

Հարց՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ ապագա է սպասում այդ երեխային։

Անկախ այս հարցի ակնհայտ պատասխանից, պարզ է որ ասողներն են էլ մի բան չեն, բա այդ երեխան մի լավ բան չունի՞, որով կարելի է նրան ոգևորել ու թև տալ, թե էլ հարմար մեկը չի գտնվի, որի գլխին ջարդեն ամեն դատարկ բան։

Նույնը մեր ժողովուրդն է՝ բա մի լավ բան չունեցա՞վ, որ գովենք ու խրախուսենք։

Գովելու էլ, փնովելու էլ շատ բան կա, միայն թե այդ լուրջ գործը լուրջ էլիտայի գործն է, որը չունենք։

Բանն այն է, որ էլիտա էլ կա, էլիտա էլ։

Շատ վաղուց կշտացած ու կայացած էլիտան ուրիշ է, նոր նոր կշտացող և չկայացած էլիտան՝ ուրիշ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ