Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դեռ ո՛ղջ ենք, դեռ կարո՛ղ ենք կռվել

 Դեռ ո՛ղջ ենք, դեռ կարո՛ղ ենք կռվել
01.09.2023 | 11:22

Իսպառ չբնաջնջվելու, չցեղասպանվելու համար մեզ՝ արցախցիներիս, անհապաղ անհրաժեշտ է.

1. Աննկուն առաջնորդ:

2. Անհապաղ ազատվել գերուռճացված պետական համակարգից, լուծարել իշխանական բոլոր թևերը, որոնք միա՛յն խանգարել են պետության բնականոն գոյությանը:

3. Ստեղծել Պաշտպանության կոմիտե, երկիրը վերածել ռազմական ճամբարի ու պատրաստվել արյունալի պատերազմի։

4. Խստագույնս պատժել կապիտուլյացիայի մեղավորներին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Չմոռանանք՝ մենք մենակ ենք՝ առանց ռազմավարական դաշնակցի, ստորագույնս դավաճանված հայ ժողովուրդ կոչվածի կողմից, սոված ենք ու պարտված:

Բայց դեռ ո՛ղջ ենք, դեռ կարո՛ղ ենք կռվել։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ