Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Քաջալերանքի մեկ բառ՝ վհատության փոխարեն

Քաջալերանքի մեկ բառ՝ վհատության փոխարեն
06.09.2023 | 17:41

Հայոց թշնամիները մեզ ահաբեկում են հնարավոր բոլոր միջոցներով, խաթարում մեր հոգու անդորրը, պղտորում մեր մտքերը, աղավաղում իրականությունը, որպեսզի մենք նրանց հրեշավոր քայլերին դիմադարձ չկանգնենք, այլ ինքնակամ ու ծնկաչոք, լռելյայն ընդունենք մեզ պարտադրված աղետն ու համակերպվենք պարտության մտքի հետ։

Ողջ համացանցը վերջին օրերին հեղեղված է մոտալուտ պատերազմի վտանգի մասին հաղորդագրություններով ու կանխատեսումներով, և դա ավելի է ազդում հայ հանրության հոգեբանության ու տրամադրությունների վրա։

Ինձ համար եթե հասկանալի է թուրանաադրբեջանական լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտատերերի նպատակը, ապա անհասկանալի է մեր լրատվամիջոցների ու հայ հանրության կողմից նույն մռայլ, սարսափազդու նյութերը համացանցով եռանդագին շրջանառելը։

Անկախ նրանից՝ մենք պատերազմ ուզում ենք, թե ոչ, այն կախված չէ երբեք մեր կամքից ու ցանկություններից։

Ավելի լավ կլինի քաջալերանքի մեկ բառը, քան վախի ու վհատության սերմանումը, քանզի եթե պատերազմի բերած մահը գալիս է ակամա ու ակնթարթորեն, միանգամից, ապա պատերազմով վախեցնելու դեպքում հոգեպես մեռնում ենք քանիցս, յուրաքանչյուր ակնթարթ

Խաղաղություն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 6872

Մեկնաբանություններ