Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եղիցի՛...

Եղիցի՛...
11.09.2023 | 10:01

Ասում են, թե

Մարդու կյանքում

Ամեն ինչ էլ կպատահի,

Սակայն...

Գոնե այսպե՜ս լինի.

Թե կռանալ,

Ապա՝ միայն պտուղների

Ծանրությունից...

Տղամարդը թե լաց լինի,

Ապա՝ միայն

Ծեր ծնողին կորցնելու

Դառնությունից...

Թե ամաչել,

Ապա՝ միայն գովասանքի

Շատությունից...

Հային դրսում թե ճանաչեն,

Ապա՝ միայն ծնկած դիրքից

Ոտքի ելած,

Պարզ ճակատով

Սերունդների դեմը հառած,

Ազատ, անվախ,

Արմենացած իր տեսակից...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5343

Մեկնաբանություններ