ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ջրիդ, անիմաստ Ադրբեջան հոսող ջրային պաշարներիդ ակունքը գրկիր ու քո ոտքը եկող դաշնակիցների պակաս չես ունենա

Ջրիդ, անիմաստ Ադրբեջան հոսող ջրային պաշարներիդ  ակունքը գրկիր ու քո ոտքը եկող դաշնակիցների պակաս  չես ունենա
12.09.2023 | 12:51

Հիշեցնեմ, որ հասկանալի լինի:

Ժամանակին, հայերը դիմեցին ցարական կառավարությանը, թե թույլ տվեք փոխենք Զանգու (Հրազդան) գետի հունը, որ կարողանանք օգտագործել Սևանի ջրային պաշարները:

Կառավարությունը պատասխանեց.

Река Занга в Российской империи должна течь туда, куда ей положено.

Հետո, սովետի ժամանակ, բացվեց Ստալինի անվան ջրանցքը, որի պատին գրեցին.

Текут воды Раздан –реки, куда велят большевики!

Հիմա, Նիկոլի օրոք, Ադրբեջանը Հայաստանից ջուր է ուզում: Խմելու մաքուր ջուր, որ արտահանի Արաբական աշխարհ:

Ջրիդ, անիմաստ Ադրբեջան հոսող ջրային պաշարներիդ ակունքը գրկիր ու քո ոտքը եկող դաշնակիցների պակաս

չես ունենա:

Բայց զգույշ, դա էլ գլխիդ չտան, ձեռքիցդ առնեն...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ