Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը

Երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը
25.09.2023 | 13:15

Ի դեպ, հիշեցնեմ՝ Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվել էր կեղծ ու տգետ բանավեճից՝ «լինել Ռուսաստանի ծայրագավա՞ռ, թե՞ անկախ պետություն»։ Ու սա էն դեպքում, երբ Ուկրաինան, մինչմայդանային սահմաններով, ուղղակի ռուսական քաղաքական նախագիծ էր։ Որևէ այլ պետություն նման սահմաններում երբևէ «Ուկրաինա» ո՛չ պատկերացրել է, ո՛չ դիտարկել։

Հանուն ճշմարտության` Հայաստանը Ուկրաինայի հետ համեմատելի էր ոչ ավել, քան 10%-ով՝ թե՛ աշխարհագրական տարածքով, թե՛ բնական պաշարներով, թե՛ արտադրական հզորություններով, թե՛ բնակչության քանակով, ծովերով, բերրի հողերով, կայացած ենթակառուցվածքներով, ԵՄ երկրների հետ ունեցած սահմաններով: Բայց ՈՒկրաինան սկսեց ծավալել «ծայրագավա՞ռ, թե՞ անկախություն» անհեթեթ բանավեճը և հավասարվեց Հայաստանին։

Այդպես է լինում միշտ և ամենուր, երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը։ Սառը պատերազմի շրջանի ամերիկյան աշխարհաքաղաքականությունն ունի հրաշալի տեսաբան՝ Նիկոլաս Սփիկմեն, կարդացեք նրան և ապուշ բանավեճերին վերջ տվեք, քանի դեռ ունենք հնարավորություն պետության վերջնական անկումը կանգնեցնելու։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4957

Մեկնաբանություններ