Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ամենասարսափելին այն է, որ շուտով թուրքի յաթաղանից ոչ մի հայ չի փրկվի

Ամենասարսափելին այն է, որ շուտով թուրքի յաթաղանից ոչ մի հայ չի փրկվի
02.10.2023 | 08:47

Ըստ Պեսկովի 3,5 միլիարդ դոլար այլևս մեր ռուսաստանյան հայրենակիցները չեն կարողանա որպես օգնություն ուղարկել իրենց աղքատության մեջ խարխափող հարազատներին ու բարեկամներին, դա նշանակում է, որ 100 հազարավոր թշվառներ սովից կմեռնեն:

Ըստ իմ գործարար ընկեր Երվանդ Գևորգյանի օրական 1000-12000 տոննա հացահատիկ է մտնում Հայաստան, որից կզրկվենք:

Հայկական գյուղ մթերքը կարգելվի արտահանել Ռուսաստան, դա էլ նշանակում է, ոչնչացնել գյուղացուն։

Գազի թանկացումը կոչնչացնի արտադրության մնացորդները մեր երկրում։

Սակայն դա ամենասարսափելին չէ, մենք կարող է դրան չհասնենք, ամենասարսափելին այն է, որ շուտով թուրքի յաթաղանից ոչ մի հայ չի փրկվի։

Ռուսը կմնա թուրքի կողմից իրեն հատկացված տարածքում, մի քանի իրեն սպասարկող թշվառ հայերով։

Աստված տա սա տեղի չունենա, սակայն դժվար նման հրաշք տեղի ունենա։

Չմոռանամ ասել, որ նիկոլի ընտանիքը վաղուց Հայաստանում չէ։

Ռուդոլֆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ