Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ասում են…

Ասում են…
29.10.2023 | 06:53

Ռուսաստանը և Բելառուսը օգուտ չունեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից: ՈՒ՞մ է այն ձեռնտու. Մեզ ու ռուսաստանցիներին կշտամբում են. «Ձեռնտու է. Ուկրաինան հետին պլան է մղվել». Լսեք, եկեք անկեղծ լինենք. այն, որ մեր մասին սկսել են ավելի քիչ խոսել, թերևս, վատ չէ: Բայց ո՛չ այդ գնով։ Մարդիկ են զոհվում։. Ինչի՞ վրա ենք ուրախանալու։

Իսկ ի՞նչ է, ամերիկացիներին ձեռնտու չէ՞։ Ընտրություններ ունեն. Ուկրաինայում կարգին «տակներն արեցին»։ Ե՛վ ընտրությունները, և՛ Ուկրաինան չեն ստացվում։ Պետք է, չէ՞, ինչ-որ ձևով այլ դաշտ տեղափոխվել։ Եվ ահա, հանգիստ տեղափոխվենք այնտեղ, այնտեղ ավելի հեշտ է: Պետք չէ պայքարել միջուկային տերություն Ռուսաստանի դեմ։ Ուստի, դա ձեռնտու է նրանց։

Բայց Իսրայելը միջուկային երկիր է, ունի միջուկային զենք, որը կարող է օգտագործել: Ամբողջ մոլորակը կարող է բռնկվել: Ուստի շատ վտանգավոր իրավիճակ է:

Ալեքսանդր Լուկաշենկո

Դիտվել է՝ 420621

Մեկնաբանություններ