ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Իշխանությանը սպասարկող ու Սամոդուռին ծախված լրագրողները մի քանի օր է ինչ փորձում են հակահարված տալ

Իշխանությանը սպասարկող ու Սամոդուռին ծախված լրագրողները մի քանի օր է ինչ փորձում են հակահարված տալ
30.10.2023 | 14:45

Ս/թ հոկտեմբերի 23-ին ռուսական առաջին ալիքով հեռարձակվում էր Հայաստանի վարչապետի մասին մի հաղորդում:

Եթերից հնչում էին կիսաճմարտություններ:

Հայաստանի իշխանական շրջանակները, իշխանությանը սպասարկող ու Սամոդուռին ծախված լրագրողները մի քանի օր է ինչ փորձում են հակահարված տալ:

Դուք, որ կիսաճշմարտությունից ու կեղծիքից եք այդպես խրտնում, բա ողջ ճշմարտությունը ձեր մասին լսելուց ի՞նչ օրը կընկնեք:

Կգա այն օրը, երբ պատկան մարմնի ներկայացուցիչը ելույթ կունենա Հայաստանի Հանրայինով ու փաստեր կներկայացնի, թե ի՛նչ է տեղի ունեցել 2018-ին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5389

Մեկնաբանություններ