ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քեզ էլի՛ կսպանեին

Քեզ էլի՛ կսպանեին
06.01.2024 | 18:48

Հիմա էլ չե՛ն խաչում:

Աշխարհը դարձել է ավելի մարդասեր:

Հիմա կախաղան են բարձրացնում, գնդակահարում են, նստեցնում են էլեկտրական աթոռին, կամ դատապարտում են ցմահ ազատազրկման:

Ծնվեիր Դու հիմա, Քեզ էլի՛ կսպանեին:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ