Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թշնամու հետ համաձայնեցված խաղ

Թշնամու հետ համաձայնեցված խաղ
19.01.2024 | 06:55

Սկզբում Արևմուտքից «գեղացի դուռակներին» (իմ բառերը չեն, այսպես են հիմնականում արևմտամետները պիտակավորում եմ նորմալ մարդկանց) ասացին՝ գունավոր հեղափոխություն արեք, անկախ Արցախ կստանաք, արեցին, Արցախը կորցրին, հետո ասացին՝ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, կերաշխավորենք 29.8 հազար ք/կմ ՀՀ և ձեր իշխանության լինելը, բայց նույն ժամանակահատվածում Ադրբեջանին «Արևմտյան Ադրբեջան» թեզն են տալիս, որը ներառում է ամբողջ Արևելյան Հայաստանը և կապիտալիզացնելու գործիքակազմ:

Ադրբեջանն իր պատմության դպրոցական դասագրքերի կազմերին պատկերում է Մայր աթոռը, Գեղարդավանքը, Տաթևի վանքը, Գառնո տաճարը և, ըստ այս ամբիցիայի, ձևավորում իր արտաքին և ռազմական քաղաքականությունը: Այս ամենին ի պատասխան, կառավարության գլխի բերանով հնչում է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը լեգիտիմ սահմաններն են. սա ցինիզմ չէ, սա թշնամու հետ համաձայնեցված խաղ է:

«Գեղացի դուռակների» (լիբերալներ) վերջը միշտ շատ դաժան է լինում, ցավոք, մինչ այդ շատ անմեղ մարդիկ են զոհվում:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 7840

Մեկնաբանություններ