ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կհասցնե՞նք ունենալ հեռւն նայող կառավարիչներ

Կհասցնե՞նք ունենալ հեռւն նայող կառավարիչներ
22.01.2024 | 07:27

Տասնամյակներ շարունակ իշխանություններն անտեսեցին անկախ դատական համակարգ ստեղծելու, իրավապահ մարմիններն իշխանության ծառայի կարգավիճակից դուրս բելելու պահանջները։ Հիմա նաև անտեսողներն են «ճաշակում» դրա դառը պտուղները։ Վաղը նույնը կճաշակեն այսօր իշխանություն վայելողները։ Իսկ կհասցնի՞ արդյոք Հայաստանը ունենալ հեռուն նայող, օրով չապրող, իր իշխանությունից բացի ինչ-որ բան կարևորող կառավարիչներ, արդեն հարց է

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ