ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Համառոտ

Համառոտ
24.01.2024 | 10:17

ԱԱԾ նենգ գործակալը թունդ հեղափոխական ընդդիմադիր կդառնա,

թուրքական գործակալը արտաքին գործոց նախարար կդառնա, Շուշին փաստաթղթսով Շուշա կդառնա,

հազարավոր տղաներ օկուպանտներ կդառնան,

իսկ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» չի՞ դառնա:

Շնորհակալ եղեք, որ Հայոց պատմությունը Ադրբեջանի պատմություն չեն դարձնում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ