Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՈՒսուցիչները մերժել են առարկայի «Հայաստանի պատմություն» անվանումը

ՈՒսուցիչները մերժել են առարկայի «Հայաստանի պատմություն» անվանումը
27.01.2024 | 13:02

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները ստացել են ԿԳՄՍ նախարարության շրջաբերականն այն մասին, որ դպրոցները պետք է վերաբերմունք արտահայտեն պատմության առարկայի անվանման վերաբերյալ՝ «Հայոց պատմությու՞ն», թե՞ «Հայաստանի պատմություն»։ Տավուշի դպրոցներում պատմության ուսուցիչների, դպրոցի տնօրենների և այլոց մասնակցությամբ քննարկումներում որոշվել է, որ ճիշտ անվանումը «Հայոց պատմությունն» է։ Ուսուցիչները հասկացել են, որ առարկայի անվանումը փոխելը ոչ թե առանձին ուսուցիչների և գիտնականնների նախաձեռնությունն է, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Իլհամ Ալիևի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ