ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հող հանձնողին հողին պիտի հանձնեիք. հանձնեցի՞ք

Հող հանձնողին հողին պիտի հանձնեիք. հանձնեցի՞ք
01.02.2024 | 20:38

Սասնա բանդիտներին, համախոհներին։. ՀՀ ո՞ր զորամասում են զինվորական ծառայությունն անցրել Արա Պապյանի և Ժիրայր Սէֆիլյանի զավակները։ Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը ձեզ համար ևս քաղաքական բանտարկյալնե՞ր են, թե՞ ո՛չ։

Եթե ո՛չ, ապա ինչու՞։

2018 թվին Հայաստանում տեղի է ունեցել կեղծ հեղափոխություն։ Ինչու՞ եք այս թեման շրջանցում։.

Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական լրտես լինելու մեջ։ Ասելիք չկա՞։

Հող հանձնողին հողին պիտի հանձնեիք։ Հանձնեցի՞ք։

Արմեն Բիլյանը և Պավլիկ Մանուկյանը պնդում են, որ ՊՊԾ գնդի գրավումը կազմակերպված է եղել Սերժիկ Սարգսյանի կողմից։

Ի՞նչ կասեք այս մասով։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ