ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
18.02.2024 | 00:01

Խնամո՛ղ արարածների,
պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին եւ մարմինը`
մեղքերի պատրանքներից,
դեւերի փորձութիւններից,
անիրաւ մարդկանցից
եւ հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից,
եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ