ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոտեցիր

Մոտեցիր
29.02.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 29

Մարդիկ ինչքա՜ն քիչ գաղափար ու ինչքա՜ն չնչին հասկացություն ունեն, որ Ես էլ կարիք ունեմ սիրո ու ընկերակցության:

Ես եկա «Մարդկանց ինձ քաշելու», և ինչքա՜ն հաճելի է զգալ, որ սրտերը մեծ սիրով են ինձ գալիս ո՛չ այնքան օգնության համար, որքան հաճելի ընկերակցության:

Շատերը գիտեն, թե ինչ է հարկավոր մարդուն, բայց քչերը գիտեն` ինչ է հարկավոր Քրիստոսին:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ