Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վարչապետի աշխատակազմը, ինչպես միշտ, ստում է

Վարչապետի աշխատակազմը, ինչպես միշտ, ստում է
29.02.2024 | 22:13

Տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ Ֆրանսիային է տրամադրվելու՝ Իրանին, Ռուսաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային վերաբերվող՝ Հայաստանի հատուկ ծառայությունների տնօրինության տակ եղած հետախուզական տեղեկությունները:

Այս մասին գրել էին Agoravox հարթակում:

Ժամեր անց, բնականաբար, հերքումով պիտի հանդես գար վարչապետի աշխատակազմը:

Հայաստանի հատուկ ծառայությունները, ըստ էության, գտնվում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիոգրյանի, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն՝ Քրիստինե Գրիգորյանի անմիջաջական ենթակայության տակ: Եվ այս հանգամանքը խոսում է այն մասին, որ լուրը ճիշտ է, իսկ վարչապետի աշխատակազմը, ինչպես միշտ, ստում է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ