ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հայոց մահը

Հայոց մահը
06.03.2024 | 12:39

Օրըստօրե Ֆիզիկական Հայաստանը մեռնում է, որովհետև այլևս մեռած է Հոգևոր Հայաստանը։

Ո՞վ կարող է վերջին հինգ տարիներին նշել որևէ նշանակալից մշակույթային իրադարձություն, բացի էն նշանավոր արտասահմանցի ռեփերի չկայացած համերգից։

Հայաստանում անտեսված են թե՛ գրողը, թե՛ երաժիշտը, թե՛ երգիչը, թե՛ պարողը, թե՛ նկարիչը, թե՛ թատրոնը, թե՛ կինոն, թե՛ գիտությունը, թե՛ կրթությունը, և թե գիտության, արվեստի որևէ գործիչ։

Ո՞վ կպատկերացներ:

Չնշվեց անգամ Պարույր Սևակի 100-ամյակը:

Ձևափոխելով Գագիկ Սարոյանի տողը` կասեի.

Հոգևորս մեռավ,

Իսկ ես դեռ մեռնում եմ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ