ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Առջևում անկանխատեսելին է

Առջևում անկանխատեսելին է
15.03.2024 | 18:00

Հայաստանի ապագան, թերևս, մեկ խենթից է կախված, ինչպես Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։ Ընդամենը մեկ հրետանավոր՝ կապիտան Գուրգեն Տեր-Մովսեսով, և նրան կմիանան բազմաթիվ պորուչիկ Տեր-Հարությունյաններ։

Սա՛ է: Եթե այլ ակնկալիք ունեք, ստիպված եք համակերպվել պետականության անփառունակ վախճանի հետ։

Այսօրվա դեբիլոկրատիայի ներկայացուցիչները Հայաստանի համար ո՛չ մի այլ ճանապարհ չեն թողել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4079

Մեկնաբանություններ