ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամեն կողմից օգնություն

Ամեն կողմից օգնություն
20.03.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 20

Ձեր կողմից ձեռնարկած անմիտ ու թեթև գործերը իրենցից առանձնապես արժեք չեն ներկայացնում:

Չնչին, բայց ըստ երևույթին մեծ համարվող բոլոր գործերն էլ կարևոր են, եթե միայն կատարվում են Իմ թելադրանքով:

Ձեր գործերը արեք Իմ միջոցով և Իմ առաջնորդությամբ:

Ես եմ ձեր Տերը, ուրեմն հնազանդվեք Ինձ այնպես, ինչպես կպահանջեիք, որ ձեր պատրաստակամ հանձնակատարը կատարեր ձեր պահանջները:

Ես եմ ձեր կարիքները հոգում: Իմ կողմից տրվող միջոցները ձեռք բերելու համար Ես կարիք չունեմ ուրիշ տեղերից այն հայթայթելու: Իմ օգնությունը և նյութական պարգևները ձեզ են հասնում տարբեր ճանապարհներով:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ