Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ես հիշելու եմ միայն այս լռությունը

Ես հիշելու եմ միայն այս լռությունը
04.04.2024 | 20:18

Թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտեն, կամ արդեն գլխի են ընկնում բոլորը։

Գիտի սերժական լրատվամիջոցի օպերատորը, Արթիկի քաղմասի ոստիկանը, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության սովորական անդամը։

Աննա Հակոբյանի վիզաժիստը, մայրաքաղաքի փաբերում լակող գլամուր դերասանը, Գյումրի-Ջաջուռ պազի վարորդը, բոլորը գիտեն։.

Գիտի գյումրեցի կոլաբորանտը, նրա մերը, տիրոջ մերը։

Գիտեն ու լուռ են։

Այս ամենի ավարտից հետո, ես հիշելու եմ միայն այս լռությունը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ