Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Դարակազմիկ» փոփոխություն

«Դարակազմիկ» փոփոխություն
08.04.2024 | 17:45

Երբ նոր էի գնացել ծառայության, ինձ համար ամենաանհասկանալի պահը «Ուռա՜» գոռալով գրոհելն էր թշնամու դիրքերի վրա։ Մարտավարական պարապմունքների ժամանակ մտածում էի․ «Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ առանց գոռալու թաքուն հարձակվենք թշնամու վրա»։

Եվ միայն հետո՝ հրամանատարիս բացատրության ու նաև ուսումնասիրությունների արդյունքում հասկացա «Ուռա՜» գոռալու իմաստը։

Բանակում պատահական բառեր չկան։ «Ուռա՜» գոչելով հարձակումը հոգեբանական ճնշում է թշնամու վրա և քո առավելությունն ընգծելու հնարք։

Իսկ եկեք հիպոթետիկ դիտարկենք մի վիճակ, երբ մեզ վրա հարձակվում են «Կեցցե՜» գոռալով. և՛ իմաստային և ազդեցության անհամապատասխանություն. հոգեբանական ի՞նչ ճնշում կարող է դա գործել:

Ի՞նչ խոսք, «դարակազմիկ» փոփոխություն էր ՀՀ ՊՆ-ի կողմից:

Ապրեք, տղերք, փաստորեն ամենաֆունդամենտալ խնդիրը «Ուռա՜»-ն էր։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3341

Մեկնաբանություններ