ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Նույնիսկ ալարում են նոր սցենար գրել

Նույնիսկ ալարում են նոր սցենար գրել
22.04.2024 | 13:28

Փաստորեն, ով իշխանության հետ որևէ հարցում համաձայն չի, իսկույն որակում են որպես ռուսական գործակալ։

Ինչ-որ ծանոթ տեսարան է, չէ՞։ Նույնը մի քանի տարի կատարվում էր ՈՒկրաինայում։ Վերջը հիմա տեսնում ենք։

Նույնիսկ ալարում են նոր սցենար գրել, նույնը կրկնում են։

Ի դեպ, էդ պահերը հաճախակի են դարձել այն պահից, երբ Ուկրանայում ԱՄՆ-ի դեսպանը նշանակվեց Հայաստանում դեսպան։

Արդեն փորձվածը կրկնում են։ Եթե 40 միլիոնի` ովքեր 100%-ով նույն կրոնի հետևորդ էին, 90%-ով՝ նույն լեզվի, արտաքինով իրարից չտարբերվող, ուղեղը կարողացան շեղել, 3 միլիոնինը հանգիստ կարող են։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ