Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչքա՞ն պիտի նույն սխալը կրկնենք

Ինչքա՞ն պիտի նույն սխալը կրկնենք
26.04.2024 | 11:02

Եվրոպացիների ամենամեծ խաբեբայությունն այն էր, որ գնացին հասան մի անծանոթ տարածք, էդ տարածքի անունը դրեցին Ամերիկա, բայց բնիկներին անվանեցին հնդկացիներ։

Ախր, իրենցից ի՞նչ հնդկացի, հենց իրենք էին իրական ամերիկացիները, եթե անունը Ամերիկա է։

Այ էդ կարգի խաբեբա են։

Ինչու՞ հիշեցի հնդկացի կոչված իրական ամերիկացիներին:

Մեկը՝ մենք, մեկն էլ իրենք են սեփական հողի վրա ցեղասպանվել։ Հրեաներին Հիտլերը իրենց հողի վրա չի կոտորել։

Լավ, ախր ինչքա՞ն պիտի նույն սխալը կրկնենք։ Ո՞նց կարելի է սեփական հողը տալ թշնամուն, թե բա` իրենցն է։

Ո՞նց կարելի է սեփական հողի վրա մի քանի անգամ ցեղասպանվել, ո՞նց։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ