Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Սրանք ոչինչ անիմաստ չեն անում

Սրանք ոչինչ անիմաստ չեն անում
29.04.2024 | 18:05

Մութ էր մնացել, թե ինչու՞ փակվեցին հենց գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները։

Ինչու՞ հենց այդ երկուսը։

Եթե Հայաստանը «բարիշում» է Թուրքիայի հետ, ապա Սփյուռքը դրան առաջինն է խանգարելու, հետևաբար, պետք էր չեզոքացնել Սփյուռքը։

Եթե Հայաստանի և Թուրքիայի սահմաններն այդ «բարիշելու» արդյունքում բացվում են, ապա Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ շահավետ ճյուղ, քանի որ թուրքական ամեն ինչը կողողի Հայաստանի շուկաները։

Այնպես որ, ամեն ինչ հաշվարկված է, ու սրանք ոչինչ անիմաստ չեն անում։

Նախօրոք հաշվարկված է ամեն ինչ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ