Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Լիգիտիմության երաշխավորն ուժն է, ոչ թե պլանից կռկված ձեր ուղեղները

Լիգիտիմության երաշխավորն ուժն է, ոչ թե պլանից կռկված ձեր ուղեղները
30.05.2024 | 18:29

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է` Ադրբեջանից վերցրել են Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը:

Էս «լիգիտիմ» բառից արդեն մարդու սիրտ է խառնում:

Ո՞նց սրանց բացատրես, որ Խորհրդա-Գերմանական պայմանագրի կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի կյանքը տևեց ընդամենը երկու տարի: Ստալինն էլ վստահ էր իր լիգիտիմ պայմանագրով, բայց եղավ այն, ինչ եղավ:

ՈՒ նման դեպքերը պատմության մեջ բազմաթիվ են:

Ոչ մի նվաճող չի նայում իր արշավանքը լիգիտի՞մ է, թե՞ չէ:

Թքած ունեն էդ լգիտիմության վրա: Լիգիտիմության երաշխավորն ուժն է, ոչ թե պլանից կռկված ձեր ուղեղները:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ