ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Մեծ մոտիվացիա

Մեծ մոտիվացիա
10.06.2024 | 13:01

Հանրահավաքի, բողոքի ցույցերի մասնակիցներից շատերից անընդհատ լսում եմ այն կարծիքը, որ սա վերջին կռիվն է։ Կամ էս կողմ, կամ` էն։

Այս գիտակցումն իրականում մեծ մոտիվացիա է հաղորդում մարդկանց` ստիպելով գործել շատ ավելի կազմակերպված, գրագետ, հաշվարկված։

Դե, իսկ մեթոդաբանական ու հաղորդակցային առումներով Սրբազանը ամեն րոպե վարպետաց դաս է անցկացնում քաղաքական դաշտի գործիչների համար։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7832

Մեկնաբանություններ