ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Այն ազգերը, որոնք չեն պայքարել, կործանվել են

Այն ազգերը, որոնք չեն պայքարել, կործանվել են
20.07.2024 | 11:59

Երբ հայտնվում ես ալեկոծված ծովում, փորձում ես լողալ, փորձում ես ափ դուրս գալ, կարճ ասած՝ փրկվել։ Կռիվ ես տալիս փրկվելու համար, պայքարում ես գոյատևելու համար։

Եթե հանձնվես ծովի ալիքներին, նրանք իսկույն քեզ կուլ կտան՝ առանց հաշվի առնելու գիտելիքդ, դիրքդ, անգամ քաշդ:

Այդպես է աշխարհում ազգերի հետ։ Այն ազգերը, որոնք չեն պայքարել, կռիվ չեն տվել, որպես պետություն՝ կործանվել են, չնայած այն բանին, որ ժամանակին ունեցել են լավ դիրք, լավ քաշ, լավ միտք ու մտավորականություն։ Ամեն ինչն առաջ տանողը, պահողը ուժն է, կամքն է, պայքարն է: Մեր պայքարը պիտի լինի ամրոցաշինությունը, լույս տալը, վրեժ լուծելը։ Հենց սա է մեզ փրկելու, հենց սա է լինելու մեր պետականության շարունակականությունը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4966

Մեկնաբանություններ