Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՓԱՐԻԶՆ հիվանդ է, կնշանակի Աշխարհն է հիվանդ

ՓԱՐԻԶՆ հիվանդ է, կնշանակի Աշխարհն է հիվանդ
29.07.2024 | 19:45

Մեր սերնդի ՓԱՐԻԶՆ ուրիշ էր։

Երազանք էր մեր սերնդի ՓԱՐԻԶԸ, Հեմինգուեյի ասած «Տոն, որ միշտ քեզ հետ է»։

Իմ սերնդի ՓԱՐԻԶՈՒՄ մշակույթի Քուրմերն ու Աստվածներն էին ապրում, Պիաֆ, Ազնավուր, Ռոզի Արմեն, Գառզու…

Մեր սերնդի ՓԱՐԻԶԻ տերերը պատվախնդիր մարդիկ են եղել' Դ'ԳՈԼ, Ժակ ՇԻՐԱԿ…

Մեր սերնդի ՓԱՐԻԶՈՎ աշխարհի ճաշակի, մշակույթի ջերմությունն էին չափում, որ աշխարհը չհիվանդանա:

Մինչև իսկ մեր փոքրիկ թաղն աշխարհին «ՓՈՍ ՓԱՐԻԶ» անունով էր հայտնի:

ՓԱՐԻԶՆ հիվանդ է, կնշանակի Աշխարհն է հիվանդ:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 6147

Մեկնաբանություններ