Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դեռ ոչ մեկը չի տվել երջանկության հստակ սահմանումը

Դեռ ոչ մեկը չի տվել երջանկության հստակ սահմանումը
31.08.2024 | 06:55

Երջանկություն․ դեռ ոչ մեկը չի տվել երջանկության հստակ սահմանումը, քանի որ երջանկությունը խիստ անձնական է, խիստ տեղային։

Մարդիկ նույնիսկ մահի դեպքում են ասում՝ երջանիկ մահ, դժբախտ մահ: Մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված տղերքի ծնողներին երանի են տալիս մարդիկ, որոնց զավակների ճակատագիրը մինչև հիմա անհայտ է, նույնիսկ կան մարդիկ, որ այդ ծնողներին երջանիկ են համարում, քանի որ լացելու վայր ունեն, քանի որ սրբավայր ունեն, որտեղ կարող են իրենց սիրտը դատարկել․․․

Անգամ երջանկությունն է տխուր և ուրախ լինում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8573

Մեկնաբանություններ