Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թող հիմար թվամ

Թող հիմար թվամ
11.10.2024 | 21:22

Թո՛ղ հիմար թվամ, թո՛ղ լինեմ թերի,

Միայն թե հանկարծ սիրտս չփոխվի,

Որ, չլինի թե, հանկարծ քարանա,

Եվ այլոց ցավին անհաղորդ մնա։

Թո՛ղ թվամ հիմար, միամի՜տ թվամ,

Բայց մարդկությանը ես պիտ հավատամ,

Լավ է հավատամ և լինեմ խաբված,

Քան թե արդարին կասկածեմ հանկարծ։

Թո՛ղ հիմար թվամ, թվամ խելագար,

Թե ինձ քար նետեն, ես վարդ հետ կտամ,

Թե չարախոսեն, մեղիկ կժպտամ,

Բարին կմաղթեմ և կհեռանամ…

Թո՛ղ թվամ հիմար, բայց հո հիմար չե՞մ,

Եվ հայելու մեջ, երբ որ ինձ նայեմ,

Ինքս ինձանից հանկարծ չամաչեմ,

Եվ աչքերիս մեջ կեղծիք չտեսնեմ։

Թո՛ղ հիմար թվամ, դա ինձ չի հուզում,

Եվ ես ոչ մեկին ցավ տալ չեմ ուզում,

Հոգիս ու սիրտս լոկ մաքուր պահեմ,

Իմ կյանքի ճամփան անխռով անցնեմ…

Թո՛ղ թվամ հիմար…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7128

Մեկնաբանություններ