ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Բուսակերից» պետք է դառնալ «գիշատիչ»

«Բուսակերից»  պետք է դառնալ  «գիշատիչ»
10.11.2024 | 07:57

Բոլոր գիշատիչները չէ, որ լեշակեր են

ԵՄ -ի ապագայի մասին Մակրոնի խոսքը, թե «բուսակերից» պետք է դառնալ «գիշատիչ», մի բան է նշանակում՝ մնաս

բարով ԵՄ:

Պարտության մատնված և ուժի պարտադրանքով խաղաղեցվածները, իհարկե, կարող են և խոտակեր լինել:

Բայց բոլոր գիշատիչները չէ, որ լեշակեր են:

Փաստորեն, Մակրոնի բերանով հայտարարվում է ՈՒկրաինայի տարածքում ծավալվող ռուս - ամերիկյան հատուկ օպերացիայի հաջող ավարտի մասին:

Կարծում եմ` Օրբանից առաջ Շտայնմայերը պիտի Պուտինի արձանը տեղադրի Բեռլինի Ֆրիդրիխշտրասեի վրա...

«Գերմանական փառապանծ ոգու ազատարարին» ոսկետառ մակագրությամբ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ