ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Այդ խելքով էլ պաշտոններ եք զբաղեցրել ու նորից պաշտոնների եք ձգտում

Այդ խելքով էլ պաշտոններ եք զբաղեցրել ու նորից պաշտոնների եք ձգտում
01.12.2024 | 19:41

Վրաստանում այսօր վճռվում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հետագա ճակատագիրը, այդ թվում նաև Հայաստանի։

Սիրիայում վճռվում է Ղրիմի ու Իրանի ճակատագիրը։

Մեր շատ վայ վերլուծաբաններ գոռում ու գոչում են` «տեսեք ինչպես ռուսները գործարքի գնացին թուրքերի հետ ու խաբեցին սիրիացիներին»։

Այդ խելքով էլ պաշտոններ եք զբաղեցրել ու նորից պաշտոնների եք ձգտում։

Եթե ռուսները կորցնեն Սիրիան, վաղը կկորցնեն Ղրիմը։ Եթե այսօր չպահեն Սիրիան, վաղը թուրքը քայլելով կանցնի Արաքսը։

Վրաստանում իրականացվում է Թուրքիայի օպերատորությունից դուրս պրծնելու ազգային ազատագրական պայքար։

Սիրիայում կատարվողը Մերձավոր Արևելքւմ սկսվող շատ մեծ իրադարձությունների ու փոփոխությունների սկիզբն է։ Մերձավոր Արևելքը մեծ պայթյունի շեմին է, որտեղ որպես դիրիժոր հանդես են գալիս Թուրքիան ու Իսրայելը։

Այսօր Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարը կմեկնի Դամասկոս, վաղը Անկարա։ Իսկ ռուսական օդուժը, հրթիռներն ու սիրիական բանակը կշարունակեն ռմբակոծել թուրքա-իսրայելամետ խմբավորումների դիրքերը։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 5856

Մեկնաբանություններ