ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նա ելնի բարբաջի՝ մենք քննարկենք

Նա ելնի բարբաջի՝ մենք քննարկենք
03.12.2024 | 15:22

Նա ելնի բարբաջի՝ մենք լսենք-նեղվենք:

Նա ելնի բարբաջի՝ մենք բարկանանք-կատաղենք:

Նա ելնի բարբաջի՝ մենք նորից համոզվենք, որ թուրք է:

Նա ելնի բարբաջի՝ մենք նորից հիշենք նրան բերողին:

Նա ելնի բարբաջի՝ մենք համոզվենք, որ կործանվում ենք:

Նա ելնի բարբաջի՝ ընդդիմադիրները հակառակվեն, ծաղրեն, հայհոյեն, հումորային հաղորդումներ սարքեն, լայք հավաքեն:

Նա ելնի բարբաջի՝ մենք գնալով ավելի թուլանանք ու մտնենք փակուղի:

Սա իսկապես մեր վերջն է, եթե հենց այս վայրկյանին մեզ թափ չտանք ու չելնենք սրանց ռադ անելու՝ անկախ ամեն ինչից: Գոնե մի անգամ անկախություն ցուցաբերենք, գոնե մի՛ անգամ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ