Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Պատմություն կա այս լուսանկարների հետևում

Պատմություն կա այս լուսանկարների հետևում
15.02.2025 | 08:11

Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա նստած է կառավարությունում, Ազգային ժողովում ու Հանրայինում, իրականում տրասնպորտի թանկացման դեմ բողոքողներ չեն, սիրելի´ հայրենակիցներ: Սա ընդամենը տրանսպորտի սակագների թանկացմանը դեմ ակցիայի անվան տակ օպերատիվ աշխատակիցների մի զինավարժություն ու ապրոբացիա էր, որն ամբողջ թափով գործի պետք է

դրվեր 2018 թ.:

Մի´ խաբվեք:

Այս շինծու ակցիայի մասնակիցներն այդ օրը ցանկանում էին բողոքի ակցիան իրականացնել Հայոց ցեղասպանության հուշահամալրի խորապատկերին: Դա կտրականապես արգելեցի ու ասեցի, որ ինձ համար նման վարքագիծն անթույլատրելի է և որ հուշահամալիրը զերծ պետք է մնա ցանկացած շահարկումից: Դրա համար էլ լուսանկարվել են Ծիծեռնակաբերդի զբոսայգու կաղնիների պուրակում:

Այսպիսի բաներ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ