Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.03.2025 | 00:01

Հզոր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` Քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցույց տուր Քո զորությունը եւ եկ փրկիր մեզ, որ Քո արյունով գներցիր: Թույլ մի տուր, որ սատանան գերի մեզ, Քո փրկածներին, մի թող, որ չարը իր բնակարանը դարձնի մեզ, Քո սուրբ անունով կնքված տաճարները մեր. մի թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի մեզ, Քո մարմնի անդամները, այլ Քո արարչական սիրով գթա մեզ, Քո արարածներին:

Տեր, ողորմիր մեզ, որ Քո Խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող Քո Խաչը պահի մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:

Ամեն

Դիտվել է՝ 3283

Մեկնաբանություններ