Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«ՈՒ՞ր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»

«ՈՒ՞ր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»
28.04.2025 | 13:12

Իրականում՝ ուրախ եմ, որ նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչ միայն արժանավոր ու պատվավոր, այլև անարժան ու պատվազուրկ հոգևորականներին։

Ահավասիկ, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Նա ջերմ ընդունելության է արժանացրել Հայաստանը ծնկի բերած, Արցախից հրաժարված, Հայ Եկեղեցու հազարավոր լույս-զավակների գլուխը կերած կառավարչին, Հայոց Ցեղասպանությունն ուրացող կառավարչին, Վեհափառին ու Հայ Եկեղեցուն անընդհատ անարգող կառավարչին։

«ՈՒ՞ր է,Կայե՛ն, քո եղբայր Աբելը», - այս հարցը այդպես էլ չհնչեց։

«ՈՒ՞ր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»։

Ցավում եմ, որ Հայ Եկեղեցում ունենք Վազգեն արքեպիսկոպոսի պես նվիրապետ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. 1.

Ցանցը որոնելիս հետաքրքիր նյութեր գտա Վազգեն Սրբազանի մասին՝ դեռ այն ժամանակներից, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր։

Լինքերը` Հ.Գ. 2-ում և Հ.Գ. 3-ում

:

Հ.Գ. 2.

https://www.aysor.am/.../2014/02/15/virahayoc-tem/743274...

ՀԳ. 3.

https://armenianchurchreform.com/.../%D5%BD%D5%AF%D5.../...

Դիտվել է՝ 3996

Մեկնաբանություններ