Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նորից ամառ

Նորից ամառ
01.06.2025 | 11:41

Նորից հունիս,

մի նոր ամառ,

նույն կանաչն է

նույն ծառերը,

երկնի շուրթը

կտցահարող թռչունների

նույն խաղերը:

Նորից ամառ,

մի նոր հունիս,

նույն արևն է,

նույն լուսինը,

հավերժության հեռուներից

աչքով անող

նույն աստղերը:

Ոչինչ, ոչինչ չի փոխվել,

նույնն է, նույնն է, նույնը,

ես եմ կորցրել միայն

անցած տարվա հունիսի

կրակոտ ու հրացոլք,

խենթորեն տաք

գույնը:

Լիլի Մարտոյան

01.05.2016

Դիտվել է՝ 45010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

3">Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող