Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ոչ մի բռնապետ չի դիմանա միավորված Հայ ժողովրդին

Ոչ մի բռնապետ չի դիմանա միավորված Հայ ժողովրդին
02.06.2025 | 20:35

Երբ պետությունը բռնապետի ձեռքում է, առաջին թիրախը դառնում են ազգի հիմքերը։

Այսօր մեր աչքի առաջ մեր ազգային ինքնության սրբազան սյուներից մեկը ենթարկվում է ցինիկ, համակարգված ու անբարոյական հարձակման։ Իշխանությունն անցել է բացահայտ հակաեկեղեցական արշավի՝ ձգտելով ջլատել այն, ինչ պահել է հայ ժողովրդին դարեր շարունակ առանց պետականության, առանց բանակի, միայն հավատով։

Նրանց ձեռքում Սահմանադրությունը դարձել է պարզապես թուղթ, իսկ ժողովրդավարության արժեքները՝ լղոզված կարգախոս։

Սա այլևս ոչ թե պարզապես անհարգալից վերաբերմունք է, այլ բացահայտ պատերազմ ազգային ինքնության դեմ։

Եկեղեցուն հարվածողը հարվածում է ազգին։

Հավատքը վարկաբեկողը փորձում է խլել դիմադրելու ներուժը։

ադրբեջանն այսօր գրավված Արցախում քանդում է մեր եկեղեցիները։ Երևանում՝ քողարկված ռեժիմը փորձում է քանդել մեր հավատքը ներսից։ Սա նույն շարքի տարբեր ճակատներ են։

Ժամանակն է՝

չլռելու,

չընկրկելու,

չթույլատրելու:

Մենք իրավունք չունենք թողնելու, որ դավաճանությունը կեղտոտի մեր սրբությունները։

Կոչ եմ անում՝ միացե՛ք։

Հանուն մեր Եկեղեցու, մեր Հավատքի, մեր Ազգի։

Ոչ մի բռնապետ չի դիմանա միավորված Հայ ժողովրդին։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5033

Մեկնաբանություններ