Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Երկրի հակառակ կողմը»

«Երկրի հակառակ կողմը»
14.07.2025 | 18:23

Նիկոլի ոստիկանները մի բանակ են ուղարկում կորած չորս տարեկան երեխային գտնելու համար։

Մեր լավ ընկեր Շամշյանն էլ դա ցնծությամբ լուսաբանում է, իսկ մյուս դեպքում 8 ամսական երեխայի մորը բանտարկում են, երեխան վատանում է և նիկոլի «արդարադատության» ոլորտի և ոչ մեկի տանձին չի այդ երեխան սաղ է, թե մեռած։

Հա, ու դրա մասին լուսաբանող էլ չկա դեպքի վայրից։

Ճիշտն ասած ես թքած ունեմ այս դեպքերի վրա, բայց ոչ երեխաների ճակատագրի, որովհետև ի՞նչ տարբերություն ո՞վ, ե՞րբ կկորի, կկալանավորվի, կմեռնի, եթե մի ամբողջ մատաղ սերունդ մեռավ ու դեռ անհասկանալի է Հայաստանի լինելիությունն ու մեր հավաքական անասուն լինելը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ